Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մովսես Հակոբյանը, Վաչագան Ներսեսյանն ու Կամո Քոչունցն ազատվել են պաշտոններից

13:05, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.
Մովսես Հակոբյանը, Վաչագան Ներսեսյանն ու Կամո Քոչունցն ազատվել են պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիյկոլ Փաշինյանի որոշմամբ մի խումբ պաշտոնյաներ ազատվել են պաշտոնից.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից:

***

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից:

***

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Վաչագան Ներսեսյանին ազատել գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից:

27319 | 1
Facebook