Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «ՀԱԳՆԵԼ բայով կազմված սխալ բառակապակցություններ։ Օրինակ՝ ակնոց հագնել, ականջօղ հագնել, մատանի հագնել և այլն: Բերենք նաև նախադասության օրինակ. «Նա հագավ իր գունավոր ակնոցը, մեծ մատանին, շքեղ ականջօղերը և դուրս եկավ տնից»:
Ինչպես գիտենք, մեր լեզվամտածողությամբ կոշիկը, հագուստը, վերարկուն ՀԱԳՆՈՒՄ են, ակնոցը, մատանին՝ ԴՆՈՒՄ, ականջօղը՝ ԿԱԽՈՒՄ: Բնականաբար, վերևում բերված նախադասությունը հայեցի կլինի այսպես. «Նա ԴՐԵՑ իր գունավոր ակնոցը, մեծ մատանին, ԿԱԽԵՑ շքեղ ականջօղերն ու դուրս եկավ տնից»»: