Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի զորքերը վերահսկողություն են հաստատել երկրի՝ հզորությամբ երկրորդ ՀԷԿ-ի նկատմամբ

12:45, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.
Սիրիայի զորքերը վերահսկողություն են հաստատել երկրի՝ հզորությամբ երկրորդ ՀԷԿ-ի նկատմամբ

Սիրիայի երկրորդ խոշոր հիդրոէլեկտրակայանը, որը գտնվում է Տիշրինում (Հալեպի նահանգ) անցել է կառավարական ուժերի վերահսկողության տակ: Այս մասին լրագրողներին հաղորդել է Սիրիայում ՌԴ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Բորիս Ֆոմիչևը, հայտնում է ТАСС գործակալությունը: Նոյեմբերի 18-ից ռուսական ռազմական ոստիկանությունը կսկսի պարեկել ռազմավարական տեսակետից այդ կարևոր օբյեկտի շրջակա տարածքը: Տիշրինի հիդրոէլեկտրակայանը կառուցվել է Եփրատ գետի վրա՝ շուրջ 20 տարի առաջ՝ ռուս և սիրիացի ինժեներների համատեղ ջանքերով: Քաղաքացիական պատերազմի ընթացքում այն գրավվել և երկար ժամանակ վերահսկվում էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: Այս պահի դրությամբ կայանն էլեկտրականություն է մատակարարում Ռաքկա և Հալեպ նահանգներին, ՀԷԿ-ի հզորությունը կազմում է շուրջ 630 մեգավատ:

4655 | 0
Facebook