Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր քաղաքացիները շարունակելու են հարստացնել վրացական տնտեսությունն ի վնաս հայկականի». Զոհրապ Եգանյան

09:55, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.
«Մեր քաղաքացիները շարունակելու են հարստացնել վրացական տնտեսությունն ի վնաս հայկականի». Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թբիլիսից, առավել ևս Քութաիսիից Եվրոպա մեկնելը երկու և ավել անգամ ավելի էժան է, քան Երևանից: Իհարկե շատ կարևոր է դրական տեղեկատվական հոսքը, այն մարդկանց մոտ վաղվա օրվա հանդեպ հույս է ներշնչում դառնում այն թելերից մեկը որով կապվում ես Հայրենիքիդ, բայց նման տեղեկատվության չափից շատը հակառակ արդյունքը կարող է տալ: Շաբաթ-կիրակի օրերին Իտալիայի ավիատոմսեր էի նայում, կարծելով, թե հնարավոր կլինի դրանցից ձեռք բերել էժան, կամ գոնե Վրաստան չհասնելու չափ հարմար: Չկա նման բան, ընդամենը մեկ ավիաընկերությամբ գարուն չի գա, առավել ևս, որ այդքան գովաբանված ավիաընկերության տոմսեր դեպի Իտալիա կամ Գերմանիա կարելի է ձեռք բերել եկող տարվա մարտ ամսվա համար: Խնդիրը պետք է լուծել համակարգային, չի կարող Թբիլիսիից դեպի Եվրոպա գնալն անգամներ էժան լինել ու այդ պարագայում մենք խոսենք ձեռքբերումների մասին: Մեր քաղաքացիները շարունակելու են հարստացնել վրացական տնտեսությունը ի վնաս հայկականի: Որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ վերջապես հասկանալ, թե ավիափոխադրամն ոլորտում մենք ինչու մրցունակ չենք»:

5236 | 1
Facebook