Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փոքրիկ հայուհու՝ զանգակներով զարդարված զույգ ապարանջաններ. 19-րդ դար». Հ. Հովսեփյան

03:10, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.
«Փոքրիկ հայուհու՝ զանգակներով զարդարված զույգ ապարանջաններ. 19-րդ դար». Հ. Հովսեփյան

Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ մակագրելով. «19-րդ դարի վերջի Տիգրանակերտցի (Ամիդ/Դիարբեքիր) հայ արծաթագործ վարպետից մեզ հասած՝ փոքրիկ հայուհու՝ զանգակներով զարդարված զույգ ապարանջաններ։
     Գերմանացի աշխարհագետ Հյուգո Գրոթեի կողմից 1909 թվականին Տիգրանակերտում արված լուսանկարից կարելի է ենթադրել, որ զանգակներով զարդերը Տիգրանակերտի հայկական տարազային համալիրի մի մասն էին կազմում։

(Ամիդը, կամ ներկայիս Դիարբեքիրը նշելով որպես Տիգրանակերտ, ոչ մի դեպքում նկատի չեմ ունեցել Տիգրան Մեծի կառուցած «Տիգրանակերտ մայրաքաղաքը», այլ արձանագրել եմ հետևյալ փաստը։
     «Հայոց ավանդական պատմությունը Դիարբեքիրի կառուցումը վերագրում է Հայկազունի կամ Երվանդունի Տիգրանին (մ.թ.ա. VIդ. 1-ին կես), որի անունով հայ պատմիչներն այն անվանել են նաև Տիգրանակերտ»: «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 99-102):

19347 | 0
Facebook