Խնդրում ենք սպասել...

Միջազգային

200 եվրո՝ ծխախոտի մնացորդի համար. Բրյուսելը խստացնում է պատիժը

16:00, կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.
200 եվրո՝ ծխախոտի մնացորդի համար. Բրյուսելը խստացնում է պատիժը

Բրյուսելում գետնին նետված ծխախոտի մնացորդի համար տուգանքը 50 եվրոյից դարձել է 200 եվրո: Քաղաքապետարանը նաև հայտարարել է, որ ծխողների շրջանում բացատրական աշխատանքներ կտարվեն՝ ինչպես օգտվել գրպանի մոխրամաններից: Նաև ամբողջ քաղաքում կավելանան մոխրամանները:
     Այս խիստ մեթոդները քաղաքային իշխանությունները ձեռնարկել են՝ ելնելով այն փաստից, որ քաղաքի փողոցներից մաքրվող աղբի մեծ մասը ծխախոտի մնացորդներն են: Այնինչ այդ մնացորդները շատ դանդաղ են քայքայվում և այնպիսի վնասակար նյութեր են պարունակում, ինչպիսիք են մկնդեղը, կապարը, նիկոտինը, կանցերոգենները:
     Քաղաքապետարանի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ծխախոտի մեկ մնացորդը թունավորում է 500 լիտր ջուր ու դանդաղ սպանում ծովային կյանքը:

Հիշեցնենք, որ այս թեմայի շուրջ MAMUL.amհարցում էր արել, որի մասնակիցների մեծ մասը՝ 50%-ը, իր համաձայնությունն էր հայտնել, որ ծխախոտի մնացորդը դեն նետած քաղաքացին տուգանվի առաջարկվող 16 հազար դրամով:

9358 | 1
Facebook