Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուսերամարտի միջազգային մրցաշար՝ Հայաստանում

12:15, կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.
Սուսերամարտի միջազգային մրցաշար՝ Հայաստանում

Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում նոյեմբերի 16-17-ը անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում են 110 մարզիկներ Հայաստանից և Վրաստանից։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցաշարի բացման արարողությունից հետո Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է մրցաշարի կարևորության մասին։

«Մրցաշարին մասնակցում են պատանիները, այստեղ են նաև Վրաստանի հավաքականի անդամները։ Կա ցանկություն, որ պատանիները միասին զարգանան։ Մրցաշարը շատ օգտակար է, քանի որ ամեն ինչ սկսվում է այս տարիքից։ Նպատակն այն է, որ այստեղ մասնակցած մարզիկները հետագայում համալրեն հավաքականը: Մենք ունենք խոստումնալից մարզիկներ, որոնք իրենց խոսքը կասեն ապագայում։

Հաջորդ տարի հավաքականը կմասնակցի վարկանիշային մրցաշարերի և լավ արդյունքի դեպքում կունենանք մասնակից Տոկիոյի Օլիմպիական խաղերում։

Հաջորդ տարվանից մրցաշարի աշխարհագրությունը կմեծանա (նախորդ տարիներին մրցաշարին մասնակցել են նաև մարզիկներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Քուվեյթից):

Կարևորում եմ այսպիսի մրցաշարերի անցկացումը, քանի որ, եթե ունենանք ճիշտ ու լավ հիմք, կունենանք նաև ապագա»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

4075 | 0
Facebook