Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

50 հազար դրամ՝ 200 հազարի փոխարեն. նախագիծ

21:10, շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ.
50 հազար դրամ՝ 200 հազարի փոխարեն. նախագիծ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունը դրական եզրակացություն է տվել իմ ևս մեկ օրենսդրական նախաձառնության, համաձայն որի առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ օրենսդրական առկա լուծումների պայմաններում զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցի վարորդների հանդեպ կազմվում է նույն վարչական իրավախախտման արձանագրությունը բոլոր այն դեպքերում, երբ ինչպես մեկ համարանիշն է բացակայում կամ ոչ սահմանված տեղում է դրված, այնպես էլ միառժամանակ 2-ը, իսկ տուգանքը 200 հզ. դրամ է:
     Առաջարկվող օրենքի նախագծով, այսուհետ այն վարորդները, որոնց մեքենաների վրա կբացակայի կամ սահմանված տեղում չի լինի միայն մեկ պետհամարանիշը, կտուգանվեն 50հզ. դրամ՝ 200հզ-ի փոխարեն»։

| | |
22833 | 0
Facebook