Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Բաղդասարյանն ու Գուրգեն Սարգսյանը կասկածվում են 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատն «իրենցով անելու մեջ»

17:15, շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ.
Արթուր Բաղդասարյանն ու Գուրգեն Սարգսյանը կասկածվում են 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատն «իրենցով անելու մեջ»

ՀՀ գլխավոր դատախազությունից Կոտայքի մարզի դատախազություն է ուղարկվել Երևանի բնակիչ, Ռ. Խ-ի դիմումը, որով վերջինս մի խումբ անձանց մեղադրում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ռ. Խ-ն գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել և հայտնել, որ 2013-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ՀՀ պետական գույքի կառավարան որոշմամբ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող մոտ 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատներից մեկը, հակառակ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգի, անհատույց հանձնել է «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

8103 | 0
Facebook