Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ սենատորը Թուրքիային նախազգուշացնում է պատժամիջոցներ կիրառել, եթե չհրաժարվի C-400-ներից

17:05, շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ.
ԱՄՆ սենատորը Թուրքիային նախազգուշացնում է պատժամիջոցներ կիրառել, եթե չհրաժարվի C-400-ներից

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը հայտարարել է, որ Վաշինգթոնը կշարունակի դիտարկել Անկարայի դեմ պատժամիջոցները, եթե երկիրը չհրաժարվի ռուսական C-400 հրթիռային համակարգերից, հայտնում է Bloomberg-ը:

Բացի այդ, Ռիշը անդրադարձել է Սպիտակ տանը Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոյեմբերի 13-ին կայացած հանդիպմանը: Ըստ Ռիշի, ամերիկացի օրենսդիրները «միանշանակորեն» վերադարձրել են Թուրքիայի ղեկավարին իրականությանը՝ հիշեցնելով Թուրքիայի տնտեսության վրա ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր հետևանքների մասին: Նա նաև նշել է, որ Էրդողանը հանդիպումից հետո «հստակ հասկացել» է ԱՄՆ-ի դիրքորոշումը ռուսական C-400- ների պահպանման դեպքում:

9046 | 1
Facebook