Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սկսվել է սուպերինֆեկցիայի գլոբալ համաճարակը

23:10, կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.
Սկսվել է սուպերինֆեկցիայի գլոբալ համաճարակը

Համաձայն ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի զեկույցի՝ դեղակայուն մանրէներով յուրաքանչյուր տարի վարակվում է 3 միլիոն ամերիկացի, և այդ մանրէները խլում են 35000 մարդու կյանք: Փորձագետները եկել են այն եզրահանգման, որ հակաբիոտիկների նկատմամբ դեղակայուն մանրէներն ավելի վտանգավոր են ու ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, քան նախկինում կարծում էին, գրում է Science Alert-ը:

Հայտնի է, որ յուրաքանչյուր 11 վայրկյան, միջին հաշվով, մեկ մարդ վարակվում է դեղակայուն բակտերիայով, և յուրաքանչյուր 15 րոպեի ընթացքում մեկ մարդ մահանում է այդ սուպերինֆեկցիաներից: Իրավիճակը բարդանում է նրանով, որ 30 տարիների ընթացքում հակաբիոտիկների ոչ մի նոր դաս չի մշակվել:

Միևնույն ժամանակ, սուպերինֆեկցիայից մահացությունը կրճատվել է 30%-ով` հիվանդանոցներում պաթոգենները արագ հայտնաբերելու մեթոդների շնորհիվ:

24313 | 0
Facebook