Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դալմայի հնձաններն իրավական ամուր պաշտպանության կարիք ունեն». Հակոբ Կարապետյան

16:05, շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ.
«Դալմայի հնձաններն իրավական ամուր պաշտպանության կարիք ունեն». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները։
     Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերևս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, որ տարածքում արժեքավոր կառույցներ կան։

Եվս առնվազն 2-3 կիսավեր հնձաններ կան։ Կարծում եմ, դրանք ամուր իրավական պաշտպանության կարիք ունեն, անկախ ճարտարապետական արժանիքներից, դրանք Երևանի պատմության վկայությունն են»:

3307 | 0
Facebook