Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի հավաքականը պարտվեց

00:10, շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ.
Հայաստանի հավաքականը պարտվեց

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Հունաստանի թիմին:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 35-րդ րոպեին խփեց Դիմիտրիս Լիմնիոսը:

Սա Հայաստանի ընտրանու առաջին խաղն էր նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ:

Ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ընտրանին Պալերմոյում կհանդիպի Իտալիայի թիմի հետ:


    

6810 | 2
Facebook