Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սա լյուստրացիոն պրոցես էր». Գայանե Աբրահամյան

01:10, շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ.
«Սա լյուստրացիոն պրոցես էր». Գայանե Աբրահամյան

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» ակումբին:

«Այնտեղ մարդիկ կային, որոնք ինձ համար մի քիչ նորություն էր, որ կարող են այդ դաշտում լինել: Սա լյուստրացիոն պրոցես էր, նույն կերպ լյուստրացիոն, որքան, օրինակ, Քոչարյանի վերաբերյալ հայտարարության տակ ստորագրողների գործընթացը։ Իսկ այն, որ, իրենց կարծիքով, երկրում ընդհանրապես տագնապահարույց է իրավիճակը, իրենց համար, այո՛, տագնապահարույց է...: Իրենք, իհարկե, տագնապի մեջ են, և այսօրվա հավաքն այդ տագնապի դրսևորումներից մեկն էր։ Լավ է, երբ մարդիկ հստակեցնում են իրենց դիրքերը, և մենք էլ կիմանանք, թե որն են իրենց արձագանքման դիրքերը»,- եթերի ընթացքում ասել է Աբրահամյանը:

Նա նշել է, որ «Վերնատունն» իր համար մերժվածների ակումբ է. «Ինձ համար վիրավորական է և պետք է զերծ մնալ «Վերնատուն» անունից, որը մեզ համար պատմական արժեք ունի։ Թումանյանական «Վերնատան» անունը կիրառելը նման ակումբի համար ուղղակի անարգանք է այդ պատմական արժեքի նկատմամբ։ «Վերնատան» անդամներին մերժված լինելն է միավորում և այն ամբողջ կոռուպցիոն համակարգը, որի մեջ իրենք շատ լավ են զգացել։ Ինչպես մեկ-երկու օր առաջ հարց-պատասխանի ժամանակ վարչապետը նշեց՝ լափամանից զրկվածների համախումբ է, որոնք ակնկալում են լափամանի վերադարձ»,- ասել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սա լյուստրացիոն պրոցես էր». Գայանե Աբրահամյան
7268 | 2
Facebook