Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Ալեքսանյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

22:40, ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.
Արթուր Ալեքսանյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը։
     «Արդեն ավելի քան կես դար է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրել: Աջակցելով երեխաներին վերաբերող խնդիրների մասին իրազեկմանը և միջոցների հավաքագրմանը՝ մեզ հետ աշխատող հանրաճանաչ մարդիկ հստակ ուղերձ են հղում առ այն, որ առաջնահերթությունը պետք է տալ երեխաներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված»,- տեղեկացնում են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից:

5275 | 1
Facebook