Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջարկում ենք միառժամանակ դադարեցնել մետաղական հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը». Մ. Գալստյան

21:05, ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.
«Առաջարկում ենք միառժամանակ դադարեցնել մետաղական հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը». Մ. Գալստյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործընկերներիս՝ Լենա Նազարյանի և Վարազդատ Կարապետյանի հետ շրջանառության մեջ ենք դրել «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ՝ համաձայն որի առաջարկում ենք միառժամանակ դադարեցնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը մինչև 2021թ ավարտը: Այս ընթացքում պետք է մշակվի ընդերքօգտագործման ռազմավարությունը, դրանից բխող ընդերքօգտագործման օրենսդրական փոփոխությունների փաթեթը և դրանով պայմանավորված՝ ենթաօրենսդրական ակտերը: Ինչպես նախկինում բազմիցս նշել եմ՝ հանքարդյունաբերության ոլորտը լրջագույն բարեփոխումների կարիք ունի՝ թե՛ օրենսդրական և թե՛ ինստիտուցիոնալ դաշտում, իսկ որ ամենակարևորն է՝ մենք պետք է ունենանք ոլորտի հստակ ռազամավարություն, որտեղ կուղենշվեն պետության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, այն տեսլականը, որով կընթանա ոլորտի հետագա կառավարումն ու զարգացումը:
     Մեր կողմից առաջարկվող օրենքի նախագիծը ներառում է նաև լրացուցիչ այլ կարգավորումներ, որոնց առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկայում»:

3551 | 0
Facebook