Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իմպիչմենթի գործով հանրային լսումները դիտել է 13,8 միլիոն մարդ

01:45, շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ.
Իմպիչմենթի գործով հանրային լսումները դիտել է 13,8 միլիոն մարդ

ԱՄՆ նախագահի իմպիչմենթի վերաբերյալ հետաքննության առաջին հրապարակային լսումների հեռարձակումն զգալի լսարան է ունեցել՝ չնայած այն հեռարձակվել է աշխատանքային ժամերին: Nielsen լրատվական գործակալության տվյալներով՝ այն դիտել է 13,8 միլիոն հեռուստադիտող:

«Մոտ 13,8 միլիոն մարդ հետևել է ամերիկացի դիվանագետներ Բիլ Թեյլորի և Ջորջ Քենթի ցուցմունքներին՝ իմպիչմենթի հետաքննության առաջին հրապարակային լսումների ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ:
     Միևնույն ժամանակ չի հաշվվել այլ երկրներում հեռարձակումը դիտած մարդկանց թիվը:

9306 | 1
Facebook