Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևան Սիթի»-ում վաճառվող ոսպը՝ ցեցոտված և սևացած

16:50, ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.
«Երևան Սիթի»-ում վաճառվող ոսպը՝ ցեցոտված և սևացած

MAMUL.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ «Երևան Սիթի» սուպերմարկետում վաճառքի են հանել «Մոյա Սեմյա»-ի փչացած ոսպ: Մեր զրուցակիցը նշում էր, որ փաթեթավորված ոսպի գնապիտակը թեպետ ժամկետի մեջ է, սական հատիկներն ամբողջությամբ «ցեցոտված» և սևացած են: «Շատ զարմացա, երբ տեսա գինն այդպես էժանացել է, ոսպի 500 գրամանոց տուփն ընդամենը 290 դրամ է դարձել, հստակ չեմ հիշում, բայց նախկինում 350-400 դրամի սահմանում էր վաճառվում... այն վիճակում էր, որ հնարավոր չէր օգտագործել: Փչացած ոսպի կեսից շատը թափել եմ»,- գանգատվում էր մեզ զանգահարած քաղաքացին:

Կից ներկայացնում ենք մեզ տրամադրված լուսանկարները:

5969 | 0
Facebook