Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասադն ԱՄՆ-ից պահանջելու է գողացված նավթի փոխհատուցումը

14:30, ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.
Ասադն ԱՄՆ-ից պահանջելու է գողացված նավթի փոխհատուցումը

ՄԱԿ-ում Սիրիան հարց կբարձրացնի ԱՄՆ-ի կողմից սիրիական նավթի գողության փաստի վերաբերյալ և փոխհատուցում կպահանջի, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Россия 24» հեռուստաալիքին և РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, Ասադը ՄԱԿ-ին բնութագրել է որպես «կիսապետություն, որը ղեկավարվում է ավազակախմբերի կողմից՝ ուժի սկզբունքի հիման վրա»: «Իհարկե, ես, դուք և աշխարհի շատ մարդիկ գիտեն, որ ՄԱԿ-ը գոյություն չունի, որովհետև չկա միջազգային իրավունք: Մենք այժմ ապրում ենք աշխարհում, որը նման է անտառի: Մենք բողոքներ կներկայացնենք, բայց այդ բողոքները կմնան դարակներում»,-հավելել է Սիրիայի առաջնորդը:

4775 | 0
Facebook