Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բյուջեի նախագիծը պետք է հետ վերադարձնել». Մանե Թանդիլյան

12:20, ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.
«Բյուջեի նախագիծը պետք է հետ վերադարձնել». Մանե Թանդիլյան

«Երկու տարվա ընթացքում ներդրումների ծավալի աճը 6,7 տոկոսից չի անցնում: Նույն Վրաստանում հեղափոխությունից 1 տարի անց ներդրումների ծավալը կրկնակի աճել է՝ հասնելով 1 միլիարդ դոլարի»,- ԱԺ-ում 2020թ. բյուջեի նախագծին նման գնահատական տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ ՀՀ-ում ներդրումների համատեքստում:

Ըստ պատգամավորի՝ հեղափոխություն տեղի չի ունեցել, սպասումները չեն արդարացել: Այն պնդումները, որ ներդրումներ կատարելու համար բոլոր խոչընդոտները վերացել են, բարեփոխումներ են կատարվել, այնքան էլ այդպես չէ:

Մ. Թանդիլյանը պնդեց, որ բյուջեի նախագիծը 4 օրվա ընթացքում պետք է հետ վերադարձնել կառավարություն և բյուջետային համակարգի մասին բոլոր խախտումները շտկել:

5688 | 0
Facebook