Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան չի հրաժարվի ռուսական С-400-ներից՝ հանուն ամերիկյան Patriot համակարգերի

10:15, ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.
Թուրքիան չի հրաժարվի ռուսական С-400-ներից՝ հանուն ամերիկյան Patriot համակարգերի

Թուրքիան չի կարող հրաժարվել ռուսական С-400 հակահրթիռային համակարգերից՝ հանուն ամերիկյան Patriot համակարգերի: Այս մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Bloomberg-ը:

Էրդողանը հավելել է, որ դա անհնար է՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությունը: Միևնույն ժամանակ, Էրդողանը կրկնել է, որ Թուրքիան դեռ պատրաստ է գնել ամերիկյան Patriot համակարգերը, բայց ոչ որպես ռուսական С-400-ի փոխարինող:

5242 | 0
Facebook