Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չնայած կիրառված «վետո»-ին` բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի». Սուրեն Սարգսյան

10:00, ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.
«Չնայած կիրառված «վետո»-ին` բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած կիրառված «վետո»-ին` բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի.

Շանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն (hold): Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը:

Շանս 2. Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունն աջակցեն բանաձևին: Այս դեպքում նրա վրա փաստացի ճնշում կլինի իր գործընկերների կողմից:

Շանս 3. Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Մքքոնելը շրջանցի վետոն և բանաձևը բերի քվեարկության: Այս պարագայում վետոն կիրառած սենատորը կարող է օգտվել իր «filbuster» իրականացնելու իրավունքից, այսինքն` ձգձգել քվեարկությունը, քննարկումներ և լսումներ կազմակերպել և այլն:

Հ. Գ. Այս պահին մեր «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետները քրքրում են Գրահամի կապերը թուրքական լոբիստների հետ և ձեռքի տակ հայտնված տեղեկությունները շուտով կհրապարակենք»:

3727 | 1
Facebook