Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոնկոնգի ցուցարարները զինվել են նետուաղեղով

19:30, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
Հոնկոնգի ցուցարարները զինվել են նետուաղեղով

Հոնկոնգի ոստիկանությունը հայտարարել է, որ նոյեմբերի 14-ի վաղ առավոտից ցուցարարներն աղեղների ու նետերի միջոցով կրակել են ոստիկանների ուղղությամբ, ապա՝ ծաղկամաններ նետել: Ոստիկանները չեն տուժել, ի պատասխան ցուցարարների գործողությունների՝ արցունքաբեր գազ են կիրառել նրանց նկատմամաբ, հաղորդում է Bloomberg-ը:

Նշվում է, որ ուժգին բախումները ոստիկանության աշխատակիցների հետ շարունակվում է չորրորդ օրն անընդմեջ: Ցուցարարները փորձում են խափանել հասարակական տրանսպորտի աշխատանքը, որը ցույցերի պատմության մեջ նոր ռազմավարություն է: Լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարները քաղաքում շրջում են աղեղներով, նիզակներով և աղեղնազեներով (արբալետ):

9370 | 0
Facebook