Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Չեմ կարծում, որ պարոն Փաշինյանն այս ամենի մասին չգիտի». Գագիկ Համբարյան

18:10, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
«Չեմ կարծում, որ պարոն Փաշինյանն այս ամենի մասին չգիտի». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի «մելիզմները» կամ` ինչո՞ւ է ստում Հայաստանի վարչապետը. նոյեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության կողմից Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմի համաֆինանսավորմանը և շատ սրտաճմլիկ մի պատմություն պատմեց, որը, մեղմ ասած, կեղծիք է... Ըստ Փաշինյանի` այդ օրվանից իր հովանու ներքո գտնվող սեռափոխված ՀՀ նախկին քաղաքացին ժամանակին, իբրև թե, երբ բացահայտվել է, որ նա համասեռամոլ է, նրա հետևից սկսել են շշնջալ, բամբասել և վերջինիս հասցրել են ինքնասպանության...
     Հետաքրքիր է` այդ հեքիաթը պարոն Փաշինյանին ո՞վ է պատմել, որ վերջինս էլ այդ ամենն ԱԺ ամբիոնից էր պատմում... 15 տարի դասավանդելով Շիրակի պետական համալսարանում` շատ վաղուց տեղյակ եմ եղել (այդ թվում նաև բուհի բազմաթիվ աշխատակիցներ, ուսանողներ և գյումրեցիներ), որ Մելինե կամ Մել Դալուզյանը համասեռամոլ է, որը նա երբևէ չի թաքցրել թե՛ իր պահվաքծքով, թեʹ նախասիրություններն ի ցույց դնելով... Մելինեն ինքն էր ուղեկցում իր բազմաթիվ ընկերուհիներին, իսկ հետո էլ «կնոջը» դասերին ու բոլորին էլ բացահայտ հայտարարում էր, որ այդ աղջիկն իր «կինն» է... Մելինեն, այցելելով բազմաթիվ զվարճանքի օբյեկտներ, ինչպես նաև սաունաներ, միշտ շրջապատված է եղել իր՝ Փաշինյանի բնորոշմամբ՝ «պրոբլեմներ» ունեցողների հետ ու չի էլ թաքցրել այն...
     Երեկվանից Փաշինյանի հովանու ներքո գտվող Մելը, երբ, ըստ Հայաստանի վարչապետի, վերջինս չեմպիոն էր դառնում, սափրվում էր և մազերի «տղայական» ոճով էր կտրում... Հիմա հարց` իր նախասիրությունները երբեք չթաքցրած անձը, որի մասին գրեթե ամբողջ Գյումրին գիտեր, ինչու պետք է հանկարծակի ինքնասպանության փորձ կատարեր... Պատասխանը շատ պարզ է...
     Դոպինգ սկանդալի պատճառով, ավարտելով իր սպորտային կարիերան, Մելը որոշել էր սեռափոխվել, որն ահռելի գումարներ արժեր... Իսկ դրսում այդ վիրահատությունն անվճար անցկացնելու համար անհրաժեշտ էր սեռահալածյալ ձևանալ, քլնգել սեփական հայրենիքը, հրաժարվել նրա քաղաքացիությունից և որպես փախստական հանձնվել «համասեռամոլաֆիլ» ինչ-որ երկրում՝ այս պարագայում՝ Նիդերլանդներում... Չեմ կարծում, որ պարոն Փաշինյանն այս ամենի մասին չգիտի... Լավ էլ գիտի, սակայն պարտավորվածություն ունի որոշ ուժերի առաջ և այսպիսի հեքիաթներ հնարելով` փորձում է արդարացնել կառավարության կողմից սեռափոխված այդ անձի մասին ֆիլմի համաֆինանսավորումը...»:

| | |
7837 | 1
Facebook