Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը հեռացրել է 3.2 միլիարդ կեղծ օգտահաշիվ

16:15, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
Facebook-ը հեռացրել է 3.2 միլիարդ կեղծ օգտահաշիվ

Facebook սոցիալական ցանցը հրապարակել է զեկույց` համաձայն որի այս տարվա ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հեռացրել է ավելի քան 3,2 միլիարդ կեղծ օգտահաշիվ, ինչը նախորդ տարվա համեմատ կրկնակի շատ է:

Ընկերությունը հայտարարել է նաև, որ ջնջել է 11.4 միլիոն՝ ատելության խոսք պարունակող կոչեր: Նախորդ տարվա ընթացքում ջնջվել էր 5,4 միլիոն նման հայտարարություն, հաղորդում է CNBC լրատվական գործակալությունը: Facebook-ն առաջին անգամ իր հաշվետվությունում ընդգրկել է նաև Instagram-ի վերաբերյալ զեկույցը: Ընկերությունը հայտարարել է, որ հայտանբերել ու հեռացրել է մերկ երեխաների լուսանկարներ և սեռական շահագործման վերաբերյալ նյութեր: Ընթացիկ տարվա ապրիլ-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ջնջվել է նման բովանդակությամբ 1,2 միլիոն նյութ:
     Facebook-ը հայտնել է, որ Instagram-ում հեռացվել է ավելի քան 1,6 միլիոն նյութ, որոնք վերաբերվում էին ինքնասպանություններին և մարմնական վնասվածքներ պատճառելուն: Facebook-ում հեռացվել է նման բովանդակությամբ 4,5 միլիոն նյութ:

5544 | 0
Facebook