Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան արտահանել է ռեկորդային քանակությամբ զինամթերք

20:25, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
Գերմանիան արտահանել է ռեկորդային քանակությամբ զինամթերք

2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Գերմանիայի կառավարությունը հաստատել է 7,42 միլիարդ եվրո արժեքով զինամթերքի արտահանումը, գրում է Deutsche Welle-ը:

Ամբողջ 2015 թվականի համար Բեռլինը թույլ է տվել 7,86 միլիարդ եվրո արժեքով զինամթերքի արտահանում, իսկ ամբողջ 2018 թվականի համար Գերմանիան թույլատրել է 4,8 միլիարդ եվրո արժեքով զինամթերքի արտահանումը:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան Բունդեսթագի պատգամավորի հարցմանը, հայտնել է, որ հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը կառավարությունը տրամադրել է 268 անհատական թույլտվություն՝ զինամթերքի արտահանման համար՝ ընդհանուրը 2.33 միլիարդ եվրո արժեքով և 9,590 թույլտվություն՝ այլ ռազմական տեխնիկայի վաճառքի համար: Մերժվել է 56 հայց, որոնց գումարը կազմում է 15,7 միլիոն եվրո:

5474 | 0
Facebook