Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Սա մեկ հարցի լուծում չէր». Ժաննա Ալեքսանյան

05:05, ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.
«Սա մեկ հարցի լուծում չէր». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի երեկվա ելույթը, կապված Մել Դալուզյանի տևական ժամանակ անվան շահարկման հետ, անհրաժեշտություն էր, և վարչապետը պետք է խոսեր այդ մասին: Կան խնդիրներ, որ հենց վարչապետը պետք է իր հատու խոսքն ասի` և ոչ միայն շահարկողներին: Ավելին, ինչպես և եղավ, վերցնի իր անձնական պաշտպանության տակ՝ մինչև պետությունը կստանձնի պաշտպանությունը քաղաքացիների հավասարության սկզբունքով: Եվ սա մեկ հարցի լուծում չէր: Այսպիսի ելույթների անհրաժեշտության կարոտ հարցեր էլի կան` մարդու, մարդկանց հետ կապված և վարչապետը պետք է ժամանակ առ ժամանակ հանդես գա նման ելույթներով՝ հնարավորություն տալով մեզ գնահատել դրանք»:

| | |
2762 | 0
Facebook