Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ հանդես գալ հայտարարությամբ». Սուրեն Սարգսյան

19:05, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
«Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ հանդես գալ հայտարարությամբ». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ.

1. Հանդես գալ հայտարարությամբ և պատասխանել Էրդողանի սուտ հայտարարությանը` արխիվները բացելու մասով: Մեր արխիվները միշտ բաց են եղել:
     2. Շտապ հեռախոսազրույց ունենալ Սենատոր Լինդսի Գրահամի հետ, ով վետո է կիրառել բանաձևի նկատմամբ` հասկանալու տրամադրվածությունը:
     3. Հեռախոսազրույցի ընթացքում փորձել առաջինը չբացել վետոյի թեման: Սա ԱՄՆ ներքին գործն է: (Եթե սենատորը խոսի թեմայի մասին, ապա Փաշինյանը պետք է խնդրի վետո կիրառելու փոխարեն պարզապես դեմ քվեարկել բանաձևին, բայց բլոկ չանել):
     4. Խոսել բացառապես Էրդողանի սուտ հայտարարության մասին, ներկայցնել իրողությունը: Սենատորը հեռախոսազանգի տողատակը վստահաբար կհասկանա: Եթե հեռախոսազրույցն ուշանում է, կամ չի կայանում, վարչապետի անունից Սենատորի հետ կարող է հանդիպել Լիլիթ Մակունցը, ով այս պահին Վաշինգտոնում է: Խոսել վերը նշված նրբությունները հաշվի առնելով:

Սա Հայաստանի իշխանությունների համար ստեղծված լեգիտիմ առիթ է թեմայի մեջ ներքաշվելու համար: Ուզում եմ` հարցի լրջությունն ու կարևորությունը հասկանան մեր ազգի համար:

Զանգեք Վաշինգտոնի ժամանակով 9:45. էդ ժամին ոնց որ ազատ ա»:

8084 | 1
Facebook