Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը Թրամփին վերադարձրել է նամակը, որում կոչ էր արվում «հիմար չլինել»

12:45, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
Էրդողանը Թրամփին վերադարձրել է նամակը, որում կոչ էր արվում «հիմար չլինել»

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Թրամփին է հանձնել նրանից ստացած նամակը, որում ԱՄՆ առաջնորդը կոչ էր անում Էրդողանին «հիմար չլինել»: Էրդողանը խոստովանել է, որ նյարդայնացել է ստացած նամակից: Մասնավորապես, Թուրքիայի նախագահը վրդովվել էր, որ Միացյալ Նահանգները համագործակցում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հրամանատար Մազլում Կոբանիի հետ, ում մասին Թրամփը նշում էր նամակում: Էրդողանը Կոբանիին ահաբեկիչ է անվանել և հայտարարել, որ նա մեղավոր է Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիների մահվան մեջ:

8874 | 0
Facebook