Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դեռ պետք է հասկանալ, թե իրականում որքան վնաս է հասցրել Դալուզյանի «գործունեությունը» Հայաստանին». Լուսինե Հարոյան

10:00, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
«Դեռ պետք է հասկանալ, թե իրականում որքան վնաս է հասցրել Դալուզյանի «գործունեությունը» Հայաստանին». Լուսինե Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեք չեմ ընդունել, երբ մարդու անձնական կյանքը հասարակության պարսավանքի առարկա են դարձնում ու որոճում կեղտոտ սպիտակեղենը, այս թեմային էլ չէի անդրադառնա, եթե նորից բացահայտ սուտ խոսելն ու կեղծիքը չլիներ` ո՞ւմ, երևի արդեն չենք զարմանում, երկրի ի պաշտոնե առաջին դեմքի կողմից:
     Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մելինե Դալուզյանն իր անձնական պաշտպանության տակ է, և ինքը թույլ չի տա երկրի դրոշը երեք անգամ բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ:
     Փաշինյանն ինչպես միշտ ստել է, կամ էլ բացարձակապես անտեղյակ է, որ Ծանրամարտի Միջազգային Ֆեդերացիան անժամկետ որակազրկել է Մելինե Դալուզյանին և պարտադրել նրան վերադարձնել մեդալներն ու կոչումները: Ավելին, Մելինե Դալուզյանի հերթական դոպինգ-սկանդալի պատճառով Հայաստանի ծանրորդների թիվը 2020-ի Օլիմպիական խաղերին կարող է նվազել, այսինքն` դեռ պետք է հասկանալ, թե իրականում որքան վնաս է հասցրել Դալուզյանի «գործունեությունը» Հայաստանին և դեռ կհասցնի:
     Մի կողմ եմ թողնում հարցը, թե ինչո՞ւ Փաշինյանն իրեն նույն կերպ «չի ճղում», երբ մոռացության են մատնվում Հայաստանի իրական չեմպիոնները, աղքատության են մատնվում երկիրը փրկած կամավորները, վարկաբեկվում Արցախյան հերոսամարտի առաջամարտիկները»:

6812 | 1
Facebook