Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչպիսի ժառանգություն ենք ստացել, որը պետք է հաղթահարենք». Արթուր Սաքունց

22:30, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
«Ինչպիսի ժառանգություն ենք ստացել, որը պետք է հաղթահարենք». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրո և համերաշխության բացառիկ դրսևորումներ, որոնք ժամանակին անտեսվել են և որևէ արձագանք չեն ստացել թավշյա հեղափոխությունից հետո ատելության խոսքը տեսնողների կողմից կամ ինչպիսի ժառանգություն ենք ստացել, որը պետք է հաղթահարենք, ոչ թե ընդդօրինակենք.

Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ՝ «Ինչքան ուզեմ կխփեմ: Եկել ես որ ի՞նչ անես: Ես եմ արգելել «դոդ» բառն օգտագործել (արդեն թույլատրելի է այսինքն)»,

Շմայս, ԱԺ ՀՀԿ պատգամավոր. «Կբռնաբարեմ, կգլխատեմ»,

Թոխմախի Մհեր, ԱԺ ՀՀԿ պատգամավոր. «Կտամ չանեդ կծռեմ»,

Նեմեց Ռուբո, ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ. «Հո ջութակ չեմ նվագելու, կպատժեմ» և այսպես շարունակ։

Մի հատ հայտարարություն, հրապարակավ մտահոգություն ցույց տվեք այսօրվա մտահոգություն հայտնողների կողմից։

Ազատությունը հենց սրանում է, որ այն ինչի մասին չէիք կարող ասել, արտահայտվել, հիմա կարող եք, և լավ է ու ճիշտ է, որ կարող եք։

Ազատ արտահայտվելը բոլորի համար պետք է ապահով լինի»:

5110 | 1
Facebook