Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շերը Պուտինին ու Թրամփին է մեղադրել հայ հոգևորականի սպանության համար

21:40, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
Շերը Պուտինին ու Թրամփին է մեղադրել հայ հոգևորականի սպանության համար

Հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերը Twitter-ում քննադատել է Թրամփին ու Պուտինին՝ Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից հայ քահանայի և նրա հոր սպանության համար: «Եթե ԴԱԻՇ-ը վերադարձել է, ապա նրանց բերել եք դուք և Էրդողանը: Դուք օգնել եք Էրդողանին՝ քրդերին սպանելու հարցում: Նրանք դա արել են ռուսական զենքով: Քրդերն սպանվեցին, որովհետև լոյալ էին մեզ: «Լավագույն ընկեր Էրդողանը» պետք է երջանիկ լինի, որ մարդիկ են մահանում: ԴԱԻՇ-ն սպանել է հայ քահանային ու նրա հորը: Էրդողանը գնե՞լ է ձեզ՝ երկուսիդ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Սիրիայում սպանվել են Քամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի վանահայր տեր Հովսեփ Պետոյանը և նրա հայրը՝ քահանա Աբրահամ Պետոյանը։

8592 | 0
Facebook