Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Շատ ուրախալի է, որ ՌԴ ԱԳ նախարարը դա արձանագրեց». Նիկոլ Փաշինյան

16:50, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
«Շատ ուրախալի է, որ ՌԴ ԱԳ նախարարը դա արձանագրեց». Նիկոլ Փաշինյան

«Մեկուկես տարվա ընթացքում արձանագրեցինք, որ Արցախի հարցով բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլև աշխատանք է տարվում պայմաններ ստեղծելու, որ հակամարտող բոլոր կողմերի համար լուծում գտնելուն ուղղված բանակցային միջավայր ու մթնոլորտ լինի: ՌԴ ԱԳ նախարարը, ըստ էության, ասել է այն, ինչ բոլորս գիտեինք, այստեղ մեծ հարցականներ չկային: Հիմնական շեշտադրման իմաստն այն է, որ ԼՂ հարցն ինչպե՞ս կարող է լուծվել առանց ԼՂՀ ժողովրդի դիրքորոշման արտահայտման և ուրախալի է, որ ՌԴ ԱԳ նախարարը դա արձանագրեց»,- ԱԺ-Կառավարություն հացուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարություններին:

Վարչապետն ԱԺ ում պատասխանել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին
| | |
2160 | 0
Facebook