Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի հարվածներից Գազայի հատվածում 16 պաղեստինցի է սպանվել

15:00, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
Իսրայելի հարվածներից Գազայի հատվածում 16 պաղեստինցի է սպանվել

Առնվազն 16 պաղեստինցի սպանվել է Գազայի հատվածում իսրայելական բանակի ավիահարվածների հետևանքով, ևս 50-ը վիրավոր են: Այս մասին հայտնում է Dunia al-Watan լրատվականը:

Նշվում է, որ միայն այսօր սպանվել է 6 խաղաղ բնակիչ: Որոշ ժամանակ առաջ մարտական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Գազայի Էթ Թուֆահի շրջանում ապրող արաբների թաղամասի վրա, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ:

Հիշեցնենք, որ պաղեստինյան խմբավորումները և Իսրայելի բանակն արդեն 24 ժամ փոխադարձ ավիահարվածներ են հասցնում: Նոյեմբերի 12-ին ռմբակոծման հետևանքով սպանվեցին «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատար Բահա Աբու ալ Աթանն ու նրա կինը: Այդ ընթացքում Գազայից դեպի Իսրայելի տարածք արձակվել է ավելի քան 250 հրթիռ ու ականանետային արկ: Իր հերթին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել արմատականների խմբավորումների տարածքներին:

8528 | 0
Facebook