Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի՞թե հայոց լեզվի ուսուցման «կարգավիճակի» փոփոխությունը նպաստելու է այս նպատակների իրականացմանը». Արթուր Խաչատրյան

09:05, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
«Մի՞թե հայոց լեզվի ուսուցման «կարգավիճակի» փոփոխությունը նպաստելու է այս նպատակների իրականացմանը». Արթուր Խաչատրյան

Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը սոցկայքի իր էջում գրել է. «Կրթություն և մշակույթ. ըստ իս` կրթական համակարգի նպատակն է պատրաստել լավ մարդ, լավ քաղաքացի, լավ մասնագետ: Մի՞թե հայոց լեզվի ուսուցման «կարգավիճակի» փոփոխությունը նպաստելու է այս նպատակների իրականացմանը: Մի՞թե մեր համալսարանների որակը զիջում է Օքսֆորդին ու Քեմբրիջին, որովհետև մեզ մոտ «Հայոց լեզու» են պարտադիր անցնում: Իհարկե, ո՛չ: Բա ինչո՞ւ են հիմնականը թողած, անցել հայոց լեզվի դասավանդմանը: Առաջնայինը երկրորդականից չեն տարբերո՞ւմ, թե՞ այլ օրակարգ ունեն: Հուսամ՝ առաջինը....

Մշակույթի մասին: Մարդ կա Չարենց է սիրում, մարդ կա՝ Մեծարենց: Մարդ կա Չարենցի «Լենինն ու Ալին» է սիրում, մարդ կա՝ «Նավզիկեն»: Բայց մենք ճաշակի մասին չենք խոսում, այլ տեսակի: Ի՞նչ տեսակի մշակույթ պետք է ԿԳՄՍ-ն խրախուսի՝ ազգային (ազգագրական), թե՞ փորձարարական ու ավանգարդ: Այս արագ գլոբալիզացվող աշխարհում, երբ ազգերի միջև սահմանները գնալով ավելի են «լղոզվում», միայն սեփական մշակույթը խրախուսելը մեզ կփրկի ձուլումից ու ինքնության կորստից: Եվ հազար անգամ ճիշտ էր Չերչիլը, ով ասում էր` «Եթե մշակույթի համար չենք պատերազմում, ապա էլ ինչի՞ համար» (գաղափարը ճիշտ է նույնիսկ, եթե դա իրեն վերագրվող խոսքեր են):

Հ. Գ. Ու մի փորձեք ազգայինի ու աշխարհաքաղաքացիության միջև պայքարը ներկայացնել որպես հետամնաց գեղցի ռաբիզների ու բարձրաճաշակ կուլտուրական առաջադիմականների հակասություն: Ով չի գնահատում սեփական մշակույթը, չի կարող գնահատել համաշխարհային մշակույթը»:

3536 | 1
Facebook