Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոլիվիայում անկարգությունների ժամանակ սպանվել է 7 մարդ

13:30, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
Բոլիվիայում անկարգությունների ժամանակ սպանվել է 7 մարդ

Բոլիվիայում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ սպանվել է 7 մարդ, վիրավորվել՝ 12-ը, հաղորդում է El Deber-ը:

Հայտնի է, որ երկու քաղաքացի մահացել է Բոլիվիայի վարչական մայրաքաղաք Լա Պազում, ևս երկուսը՝ Սանտա Կրուզում և Կոչաբամբայում:

ԱՄՆ իշխանությունները Բոլիվիայում աշխատող դիվանագետների ընտանիքների շտապ տարհանման որոշում են կայացրել, գրում է РИА Новости գործակալությունը։ Հայտնի է, որ տարհանման որոշման պատճառ է դարձել երկրում սկսված զանգվածային անկարգությունը։
     Ավելի վաղ Բոլիվիայի զինված ուժերն աջակցություն են հայտնել ընդդիմադիր սենատոր Ժանին Անիեսին, ով ստանձնել է Բոլիվիայի նախագահի պարտականությունները՝ Էվո Մորալեսի հրաժարականից հետո: Այս մասին հայտարարել է բանակի հրամանատար Ուիլյամս Կալիմանին, գրում է Pagina Siete-ը։

8249 | 1
Facebook