Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ տեղեկություններով՝ գնդապետ Վանոյանը կրակ է բացել մեր ընկերների վրա». Գագիկ Եղիազարյան

12:45, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
«Իմ տեղեկություններով՝ գնդապետ Վանոյանը կրակ է բացել մեր ընկերների վրա». Գագիկ Եղիազարյան

Այսօր «Սասնա ծռեր»-ի տասն անդամների գործով դատավարության ժամանակ, մեղադրողի հարցին, թե գնդապետ Արթուր Վանոյանի սպանության վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ ունեք, ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը պատասխանել է. «Մեր կողմից գունդ մտնելու առաջին իսկ վայրկյանից հնչեցվել է այն միտքը, որ մենք ձեր դեմ ոչինչ չունենք, մի կրակեք: Եվ ոստիկանների մեծ մասը հենց էդպես էլ վարվել է, որովհետև նրանց վրա ոչ ոք չէր կրակում: Իմ տեղեկություններով՝ գնդապետ Վանոյանը կրակ է բացել մեր ընկերների վրա, վիրավորել է մեր ընկերներից մեկին՝ Սմբատ Բարսեղյանին, այնուհետև ինքնապաշտպանության նպատակով մեր ընկերները կրակ են բացել: Արդյունքում գնդապետ Արթուր Վանոյանը զոհվել է, այլ տեղեկություններ չունեմ»,- իր ցուցմունքում ասել է Եղիազարյանը՝ նշելով, որ նույնիսկ այդ դեպքում կրակը չի դադարել և մթության մեջ ոչ ոք ոչինչ չի տեսել: «Մեզ մեղսագրվում են արարքներ, որոնց հետ կապ չունենք. դրանք են՝ ոստիկանների սպանությունները, որոնք խեղաթյուրվում են... Ես պահանջում եմ բացահայտել իրականությունը, բայց գիտեմ, որ դատական այս իշխանության օրոք դա չի կարող տեղի ունենալ: Քանի որ այս հարցերին ճիշտ գնահատական չի տրվելու, դրա համար խուսափում եմ և չեմ ցանկանում ձեր հարցերին պատասխանել: Երբ կյանքի կկոչվի հեղափոխությանը հնչեցված և կես ճանապարհին կանգնեցված՝ Նիկոլ Փաշինյանի անցումային արդարադատությունը, բոլոր հարցերին կպատասխանեմ մանրամասնորեն»,- դիմելով դատախազին՝ ասել է Գ. Եղիազարյանը:

6909 | 0
Facebook