Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հեղափոխությունների ժամանակ մակընթացությունները և տեղատվությունները շատ են». Միքայել Մելքումյանը՝ «Իմ քայլին»

10:55, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
«Հեղափոխությունների ժամանակ մակընթացությունները և տեղատվությունները շատ են». Միքայել Մելքումյանը՝ «Իմ քայլին»

Քիչ առաջ ԱԺ-ում ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով, բացի քննարկվող հարցին անդրադառնալուց, գնահատական հնչեցրեց երեկվա զարգացումների վերաբերյալ. «Երեկ հայտարարությունների ժամին բացակայում էի ու որտեղ որ գնացել էի՝ ժողովուրդն ասում էր՝ ի՞նչ ա կատարվում: Պատգամավորն ազատ իր հարցադրումն անում է, 15-20 հոգի կազմակերպված, ելույթի դեմ սկսում են հակադարձել: Երբ Գևորգ Պետրոսյանը խոսում ա, մեր խմբակցության տեսակետն ա դա: Դուք ուզում եք ցուցումներ տա՞լ մեզ, չի հաջողվի: Եթե գնաք էդ ճանապարհով, դնում եք պառլամենտական ներժողովրդավարական գործընթացի ճգնաժամի սկիզբը, որը ձեզ չի հաջողվելու: Գիտեք, որ հեղափոխությունների ժամանակ մակընթացությունները և տեղատվությունները շատ են: Կգան մակընթացություններ, տեղատվություններ, խոշորները մնում են և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հետո: Մենք մնալու ենք հաստատ»,- ասաց Մելքումյանը:

3148 | 0
Facebook