Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը ներդրել է էլեկտրոնային վճարային սեփական համակարգը

20:30, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
Facebook-ը ներդրել է էլեկտրոնային վճարային սեփական համակարգը

Facebook ընկերությունը գործարկել է Facebook Pay էլեկտրոնային վճարային համակարգը, որը կգործի սոցիալական ցանցում, մեսենջերում, Instagram-ում և WhatsApp-ում, գրում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով ընկերության բլոգին: Facebook Pay-ն ԱՄՆ-ում գործարկվել է խաղային ծրագրերի վճարման, ինչպես նաև Facebook Marketplace-ի առանձին ընկերություններում գնումներ կատարելու, միջոցառումների համար տոմսեր ձեռք բերելու, օգտատերերի միջև փոխանցումներ կատարելու և նվիրատվություններ հավաքելու համար: Ժամանակի ընթացքում ընկերությունը նախատեսում է ընդլայնել ծառայության աշխարհագրությունը և Facebook Pay-ը կիրառել նաև Instagram-ում և WhatsApp-ում: Օգտատերերը Facebook Pay-ն ակտիվացնելու համար կարող են դա անել թե՛ հավելվածի կարգավորումների բաժնի միջոցով, թե՛ սոցիալական ցանցի կայքի միջոցով։ Միևնույն ժամանակ, ընկերությունն առաջարկում է ընտրել նախընտրելի վճարման եղանակը, որպեսզի հետագայում ամեն անգամ վճարում կատարելիս չմուտքագրվեն սեփական ռեկվիզիտները։ Համակարգն աշխատում է բոլոր տեսակի կրեդիտային և դեբետային քարտերի հետ, ինչպես նաև PayPal-ի միջոցով:

7860 | 1
Facebook