Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Եթե «Իմ քայլի» հետագիծը 120 կմ-ն է, ԲՀԿ-ականներինը՝ Ծառուկյանի ոտքերից մինչև խուճուճիկները». Տարոն Չախոյան

10:05, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
«Եթե «Իմ քայլի» հետագիծը 120 կմ-ն է, ԲՀԿ-ականներինը՝ Ծառուկյանի ոտքերից մինչև խուճուճիկները». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանն ԱԺ ամբիոնից իմքայլականներին ասել է՝ «Ձեր հետագիծն ընդամենը Գյումրիից Երևան 120 կմ-անոց հատվածն է»:

Չնայած որ իմքայլականներից ոմանք աչքիս լույսը չեն, ու նույնիսկ չեն էլ քայլել վերոնշյալ Գյումրիից-Երևան 120կմ-ը, բայց և այնուամենայնիվ...

Գաղտնիք չէ ոչ մեկի համար էլ, թե ինչպես են ԲՀԿ-ականներն սկսում իրենց քաղաքական հետագիծը և ինչ գնով են ձեռք բերում մանդատները...

Եթե «Իմ քայլի» հետագիծը Գյումրիից-Երևան 120 կմ-ն է, ապա ԲՀԿ-ականներինը՝ Ծառուկյանի ոտքերից մինչև խուճուճիկները»:

| | |
5451 | 0
Facebook