Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զավեշտալի է». Էդուարդ Շարմազանով

09:40, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
«Զավեշտալի է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ՝ վերջ տուր քո իսկ կողմից քարոզվող ատելությանն ու բռնությանը Հայաստանում:

Զավեշտալի է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնած անձը պատրաստակամություն է հայտնում երկխոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, բայց իր սեփական երկրում հասարակությանը բաժանում է սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, հների և նորերի, դավադիրների և նիկոլասերների, և վերջապես, հպարտների և խաշ ուտողների։

Հենց այսպես էլ ապրում ենք։

Հ. Գ. Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ՝ վերջ տուր ատելության ու բռնության քարոզին քո սեփական երկրում, պարոն ոչ բարով վարչապետ»։

6162 | 0
Facebook