Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանրապետական հիվանդանոցից գողացան ինձ, տարան դատախազություն». մարտիմեկյան դեպքերի տուժող

23:45, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
«Հանրապետական հիվանդանոցից գողացան ինձ, տարան դատախազություն». մարտիմեկյան դեպքերի տուժող

Ակտիվիստ, Մարտի 1-ի դեպքերի հետևանքով մի աչքի տեսողությունը կորցրած Անդրանիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժող ջան, մի քիչ ջղայնացած եմ, մի քիչ հիասթափված, բայց պայքարելու եմ մինչև վերջ: Ես չեմ սիրում, որ մարդիկ իրենց էշի տեղ են դնում. 2008 թվականի մարտի 1-ն էր: Ինձ միանգամից տարան Մալայան հիվանդանոց, քանի որ աչքս էր վիրավորվել: Բուժօգնություն ցույց տվեցին ու քանի որ ուղեղի ցնցում և կոտրվածքներ ունեի, տեղափոխվեցի Հանրապետական հիվանդանոց, որպեսզի օգնություն ցույց տան, հետո պետք ա վերադառնայի նորից Մալայանի հիվանդանոց: Բուժվում էի չեմ հիշում ինչքան ժամանակ, բայց հիշում եմ, որ տեղափոխվում էի Մալայան հիվանդանոց, բայց մեր նախկին իշխանության ոստիկանությունը Հանրապետական հիվանդանոցից, բառիս բուն իմաստով, գողացան ինձ, տարան դատախազություն: Չեմ ուզում գրել, թե ինչ դաժան ժամեր, օրեր... կարճ ասած տեղից տարան դատաբժշկի մոտ՝ Հանրապետական հիվանդանոցի բժշկի գրված թղթով, որի մեջ գրված ա, որ ես բողոքում եմ աչքիս տեսողությունից, իսկ մնացած ամեն ինչ լավ է, բայց իրականում ես կորցրել եմ իմ աչքի տեսողությունը ու իրենք պետք ա Մալայան հիվանդանոցի թղթերով ստուգեն, բայց դե իրենք Սերժից հրաման ունեն, և ով իրենց համար շահավետ ցուցմունք կտա, կդառնա ծանր վնասվածք ու ասեմ, որ ինձ դատաբժիշկը չի նայել, այլ ուղղակի թղթերով գրել է:
     Մեկ շաբաթ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը նամակ գրեցի, որ ինձ նոր փորձաքննության ուղարկեն ու հետը տալիս եմ իմ մի քանի վիրահատության թղթերը, որտեղ գրված է, որ աչքս չի տեսնում, իսկ վերջին վիրահատությունս էլ մի երկու ամիս առաջ էր, երբ բժիշկները պայքարում էին, որ գոնե աչքս չհեռացնեն: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժում է ինձ՝ պատճառաբանելով, որ նախկին դատաբժիշկը գրել է ճիշտը:
     Հիմա ես ինչ անեմ, ում դիմեմ: Կարծեմ մենք ազատվել ենք նախկին իշխանություններից, բայց մենք շարժվում ենք իրենց կեղծ թղթերով, իսկ հիմա ում դիմում ենք, կոպիտ քցում են իրար վրա. ու մենակ ես չեմ բողոքում նույն հարցից և վիրավորներից շատերը դժգոհում են: Ես ունեմ հաշմանդամության կարգ ու նույնիսկ ազատվել եմ բանակից աչքս չտեսնելու պատճառով:
     Հիմա ես դիմում կգրեմ ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հույս ունենալով, որ կվերանայեն ՀՀ Հատուկ քննչական ծառայության որոշումը»:

4409 | 1
Facebook