Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սրա համար պետք է մինչև անգամ Սահմանադրությունը փոխվի». Գայանե Մելքոմ Մելքոմյան

01:05, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
«Սրա համար պետք է մինչև անգամ Սահմանադրությունը փոխվի». Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ավագանու լիազորությունների` ներկայիս սահմանափակությունը կառավարման լրջագույն խնդիր է: Ավագանին համայնքի խորհրդարանն է, ավագանու անդամը` քաղաքի պատգամավորը, և նրանց լիազորությունները չպետք է այսչափ սահմանափակ լինեն, որ չկարողանան անգամ որոշել, թե, օրինակ, քաղաքի որ զբոսայգիներում կարելի է շներին զբոսանքի հանել, և ամեն փոքր հարցի համար պահանջվի օրենքի փոփոխություն: Սա աբսուրդ է: Ավագանին պետք է իրավասու լինի որոշումներ կայացնելու տեղական ինքնակառավարմանը վերաբերող բոլոր հարցերով, որոնք այլ մարմիններին վերապահված չեն: Սա է տեղական ինքնակառավարման էությունը: Եվ եթե կարիքը կա, սրա համար պետք է մինչև անգամ Սահմանադրությունը փոխվի»:

4104 | 0
Facebook