Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Այս տարի տնտեսել ենք մոտ 14,4 միլիոն դրամ». Արամ Դանիելյան

21:05, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
«Այս տարի տնտեսել ենք մոտ 14,4 միլիոն դրամ». Արամ Դանիելյան

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ արժեր «կոմֆորտը», որից հրաժարվեցինք՝ վարչական շրջանի ռեսուրսները խնայելու համար.

Պարզվում է՝ բավական գումար է այս տարի տնտեսվել՝ մոտ 14,4 միլիոն դրամ:
     Վարչական շրջանի ղեկավարի և երկու տեղակալի՝ նախկին հինգ գործավարների փոխարեն կարելի է ունենալ ընդամենը երկուսը, հավելեմ՝ ես և տեղակալս ունենք մեկ գործավար:
     Արդյունքում ՝ 4.5 մլն դրամի խնայողություն:
     Նախկին 4 վարորդի փոխարեն՝ 2 վարորդ, որոնցից մեկը սպասարկում է վարչական շրջանի բոլոր բաժիններին:
     Արդյունքում՝ 2.8 մլն դրամի խնայողություն:
     2018 թվականին աշխատակազմի տասը բաժիններին հատկացված է եղել 51.5 տոննա բենզին, որն ամբողջությամբ սպառվել է:
     2019-ին հատկացվել է 36.2 տոննա բենզին, որից այս պահի դրությամբ տնտեսվել է մոտ 3 տոննա: Փաստորեն, հնարավոր է աշխատել նաև 18 տոննայով պակաս վառելիքով:
     Ի դեպ՝ ռեսուրսների խնայողությունը (մոտ 14,4 միլիոն դրամ) որևէ կերպ չի անդրադարձել մեր աշխատանքի որակի վրա»:

| | |
1672 | 0
Facebook