Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2020թ. պատրաստվում ենք 10 մլն ծառ տնկել մեր երկրում». ՀՀ վարչապետ

20:45, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
«2020թ. պատրաստվում ենք 10 մլն ծառ տնկել մեր երկրում». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը ներկայացրեց Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը:

«Մենք այժմ մի նախաձեռնություն ունենք. մեր երկրի բնակչությունը 3 մլն է, սակայն 2020թ. մենք պատրաստվում ենք 10 մլն ծառ տնկել մեր երկրում, ինչը կլինի մեր ներդրումը կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ պայքարում: Իհարկե, միայն դա չի լինի մեր ներդրումը, մենք այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ այլ ծրագրեր ունենք»,- ասել է Փաշինյանը:

Քննարկմանը մասնակցում են նաև Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

4429 | 0
Facebook