Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեղի ունեցավ «Armenian Global Art-Fest» մրցույթ-փառատոնը

18:25, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
Տեղի ունեցավ «Armenian Global Art-Fest» մրցույթ-փառատոնը

«Մինորա» մշակութային կենտրոնն իր իրականացրած փառատոների շարքը համալրեց ևս մեկ մրցույթ-փառատոնով, որը կրում էր «ARMENIAN GLOBAL ART-FEST» անվանումը: Նոյեմբերի 9-ին և 10-ին հանրությանը ներկայացված մրցույթ-փառատոնն ընդգրկում էր արվեստի 7 ճյուղեր՝ երգ, երաժշտական գործիքներ, պար, նկարչություն, կիրառական արվեստ, ասմունք, թատերական արվեստ՝ հանդիսանալով նպատակասլացության ու կատարելագործվելու, աճելու ու պրոֆեսիոնալ դառնալու կատարյալ հարթակ բոլոր մասնակիցների համար:
     Մրցույթին մասնակցելու համար հայտեր էին ներկայացրել 4-35 տարեկան անհատներ և խմբեր ինչպես Երևանից և ՀՀ տարբեր մարզերից, այնպես էլ՝ Ռուսաստանից և Վրաստանի Հանրապետությունից:
     Ժյուրիի կազմում ընդգրկված էին մշակույթի և արվեստի ոլորտի մի շարք հայտնի մարդիկ, ովքեր իրենց ներկայությամբ մեծ ոգևորություն էին առաջացրել մասնակիցների շրջանում:
     Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և դիպլոմներով, իսկ մյուսները՝ պատվոգրերով: Հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ ու հրավերներ հաջորդ տարի Վրաստանում, Սոչիում և Բուլղարիայում կայանալիք միջազգային փառատոների մասնակցության համար:

2751 | 0
Facebook