Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե ընթերցանության հանդեպ սեր ունենայինք, նման իրավիճակում չէինք հայտնվի». Վահրամ Թոքմաջյան

09:05, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
«Եթե ընթերցանության հանդեպ սեր ունենայինք, նման իրավիճակում չէինք հայտնվի». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայաստանը քաղաքակրթության բնօրրան է»։ Գևորգ Պետրոսյանի այս հայտարարությունից հետո, քաղաքակրթության այլ բնօրրանների բնակիչները դիմում են զանգվածային ինքնասպանության։ Օրինակ` հին չինացիները զանգվածաբար կիլոներով աղ են ուտում։ Իսկ հին հույները նախընտրել են թունդ գինին առանց ջրով բացելու խմել, որպեսզի մոռանան տեղի ունեցածը։ Հայտարարությունը, իհարկե, ողջունողներ նույնպես կան։ Մասնավորապես, քուչի պպզողները և կորաձև թքողները կարծում են, որ ճիշտ ժամանակն է քաղաքակրթական այդ բարձր արժեքները տարածելու։
     Իսկ եթե լուրջ, ապա` այոʹ, Հայկական լեռնաշխարհը մարդկության հնագույն բնակեցված վայրերից է։ Այ, եթե մի քիչ ընթերցանության հանդեպ սեր ունենայինք, նման իրավիճակում չէինք հայտնվի»։

8336 | 0
Facebook