Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեղափոխությունն ամենաուժեղ հարվածը հասցրեց հենց այս երիտասարդներին». Գրիգոր Երիցյան

03:15, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
«Հեղափոխությունն ամենաուժեղ հարվածը հասցրեց հենց այս երիտասարդներին». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենազզվելի երևույթն ինձ համար եղել և մնում է կուսակցությունների կողմից երիտասարդների օգտագործումը որպես դեկորացիա:

Հեղափոխությունն ամենաուժեղ հարվածը հասցրեց հենց այս երիտասարդներին, ովքեր միջինից ցածր ունակություններով, բայց մեծ ամբիցիաներով ուսխորհուրդներում ու երիտթևերում ժամանակ էին սպանում` հույս ունենալով, որ մի պայծառ օր կմոտենան իշխանության կերակրամանին, քաղաքական կարիերա կկառուցեն, չաղ ու բախտավոր կապրեն պետական բյուջեի հաշվին:

Երիտասարդների այս շերտը հեղափոխությունից հետո իրեն խաբված ու օգտագործված է զգում, հավասար պայմաններում չի կարողանում մրցակցել, չգիտի` ինչպես առանց հովանավորչության կառուցի իր սեփական ապագան: Ու բողոքի արհեստական ակցիաներում այս երիտասարդներին որպես գործիք օգտագործելը ևս մի հարված է նրանց առանց այն էլ ընկած ինքնագնահատականին: Շատ եմ ցավում»:

4848 | 0
Facebook