Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ես ունեմ թարմ դեպք, սակայն անուն հրապարակել չեմ կարող». Զոհրապ Եգանյան

05:20, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
«Ես ունեմ թարմ դեպք, սակայն անուն հրապարակել չեմ կարող». Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեսնես գալու է այն օրը, երբ Հայաստանից չսկսեն արտագաղթել քաղցկեղ հիվանդություն ունենալու պատճառով ու չգնան հանձնվեն Գերմանիայում կամ Ֆրանսիայում: Առողջապահության ոլորտը վերջապես պետք է պատասխանի տարրական հարցերի, որոնք վերաբերում են չարաբաստիկ հիվանդությանը: Այդքան բժիշկներ գնում են վերապատրաստման, այդքան սարքավորումներ են գալիս Հայաստան, հսկայական գումարներ են ծախսվում հիվանդության բուժման կամ կանխարգելման նպատակով, բայց բժշկական արտագաղթը շարունակվում է: Ինձ հետաքրքիր է՝ ունի արդյոք Առողջապահության նախարարությունը թվեր, թե Հայաստանից քանի հոգի են գնացել Իսրայել, Գերմանիա, Ֆրանսիա կամ ԱՄՆ այս հիվանդության դեմ բուժում ստանալու համար, քանիսն են բուժվել ու քանիսի ախտորոշումն է սխալ տրվել Հայաստանում: Ես ունեմ թարմ դեպք, սակայն անուն հրապարակել չեմ կարող, երբ Հայաստանում ախտորոշվում է մետաստազներ տված չարորակ ուռուցք, իսկ Գերմանիայում այն ախտորոշվել է բուժելի ու 1-ին աստիճանի չտարածվող գոյացություն: Կարող ենք չէ ստատուսներ գրելու փոխարեն վերջապես հստակություն մտցնել այստեղ, վերջապես օրենսդրական ճանապարհով մարդկանց ստիպել տարեկան գոնե մեկ անգամ բուժզննում անցնել ու կանխարգելել այս հիվանդության տարածումը, չենք տեսնում, որ քաղցկեղի տարածումն իսկական կոտորածի է վերածվում: Խոսել է պետք այս թեմայով, թող հսկայական գումարներ իզուր չծախսվեն ու Հայաստանում ստեղծվի մեկ կենտրոն, թող դրանում ներառվեն բուժման բոլոր տեսակները, նոր մոտեցումներն ու հատուկ ինչ-որ յոդացված խցերում նստելու համար մարդիկ չգնան ու չհասնեն Վրաստան: Քաղաքականությունն անցողիկ է, պաշտոնն էլ, վերջում մնալու է գործն ու փրկված կյանքերը: Եթե աշխարհում քաղցկեղը դատավճիռ չէ, ապա Հայաստանում այդ պնդումը խիստ կասկածելի է»:

| | |
5498 | 0
Facebook