Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գիտե՞ս, որ հանցագործության մասին իմանալը և չբարձրաձայնելը պատժելի է». Սյուզաննա Սիմոնյան

04:20, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
«Գիտե՞ս, որ հանցագործության մասին իմանալը և չբարձրաձայնելը պատժելի է». Սյուզաննա Սիմոնյան

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպիսի անկեղծություն. այսինքն` տեղյակ էիր, որ կան քրեական հանցանքներ, ոչինչ չէիր ձեռնարկում, և հիմա, երբ արդեն ՀՅԴ-ն քո հրաժարականն է պահանջում, նոր հիշո՞ւմ ես դրանց մասին: Գոնե գիտե՞ս, որ հանցագործության մասին իմանալը և չբարձրաձայնելը պատժելի է: Կամ, որ ասում ես` մեր գործառույթը չէ բարձրաձայնելը, ապա ինչո՞ւ ես հիմա բարձրաձայնում, երբ ոտքդ տրորել են, կամ էլ ով է ասո՞ւմ, որ հեղափոխական Հայաստանում բոլորի, անխտիր բոլորի գործառույթը չպետք է լինի Հայաստանը կեղտից մաքրելը»:

4720 | 1
Facebook